Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոս. «Պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից»

Մարտի 29-ին՝ Նորվեգիա-Հայաստան ընկերական հանդիպումից հետո՝ Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը.

Կարծիքը խաղի մասին

Կարծում եմ՝ արդյունքն ամեն ինչի մասին խոսում է։ Շատ հեշտ է այսօր վերլուծել այս խաղն ու կարծում եմ՝ մրցակիցը բավականին գերազանցում էր մեր հավաքականին, իր դերը խաղաց նաև կարմիր քարտը, խիստ որոշում էր, այդ պահից մեր թիմը չէր մրցակցում։ Առաջին հերթին ես՝ որպես գլխավոր պատասխանատու, պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից։

Հոլանդի հանդեպ կոպիտ լինելու մասին

Չեմ կարծում, որ դրանք շատ կոպիտ խախտումներ էին, պարզապես պետք է ուշադիր լինել նման խաղացողների նկատմամբ։ Կարծում եմ՝ 11-մետրանոցի որոշումը չափազանց խիստ էր։ Բայց մենք, չի կարելի ասել, թե կոշտ թիմ ենք, որովհետև այդքան խախտումներ չենք արել։ Չէինք մրցակցում, մրցակիցը բոլոր մենապայքարներում հաղթող դուրս եկավ։

Հոլանդին կանգնեցնելու պլանի մասին

Նման խաղացողի հետ պայքարի ընթացքում պետք է կարողանաս թիմային խաղ ցուցադրել ու դրա շնորհիվ չեզոքացնես նման ֆուտբոլիստին։

 

©2022 Armenian Soccer