ԱԱ2022-ի ընտրական փուլում Հս. Մակեդոնիայի հավաքականի հետ 0:0 ավարտված խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին:
Խաղի մասին
Այս խաղում կար ամեն ինչ: Առաջին խաղակեսում մենք խորքից էինք խաղում՝ հասկանալով, որ եզրերում մրցակիցը կարող է տհաճություններ պատճառել, բայց խաղի ընթացքում տղաները սկսեցին ավելի վստահ գործեցին: Մենք կարող էինք նաև գոլի հեղինակ դառնալ: Մեր տղաները պատվով կատարեցին առաջադրանքը: Մենք արժանացանք այս միավորին:
Խմբում իրավիճակի մասին
Խմբում հավասար պայքար է ծավալվել: Մենք պիտի ուշադրություն չդարձնենք մրցաշարային աղյուսակին ու պետք է կենտրնոնանք յուրաքանչյուր հաջորդ խաղի վրա:
Ֆուտբոլիստների՝ անսովոր դիրքերի ու փոխարինման մտածների մասին
Տղաները ցույց տվեցին, որ պայքարում են մինչև վերջ, իսկ Էրիկ Վարդանյանը հրաշալի խաղ ցուցադրեց: Անսովոր դիրքերի վերաբերյալ, օրինակ, Շաղոյանը, արագաշարժ է, կարող է տհաճություններ պատճառել մրցակցին:
©2021 Armenian Soccer