Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական խաղում նվազագույն հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի թիմին։ Խաղի միակ գոլի հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը:
Հանդիպումից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանեց լրագրողների հարցերին։
Մրցակցի ընտրության հետ կապված սպասելիքների արդարացման մասին
Իհարկե, սպասելիքներս արդարացան։ Մենք բավական լավ չեզոքացրեցինք նրանց երկրորդ հարկում և լավ խաղ ցուցադրեցինք։ Կարծում եմ՝ կարող էինք հաղթել նաև խոշոր հաշվով։
Չալշըրի վնասվածքի ու Ստյոպա Մկրտչյանի նորամուտի մասին
Բախտներս չբերեց Չալշըրի վնասվածքի մասով։ Ինչ վերաբերում է Ստյոպային, ապա նա հետաքրքիր խաղ ցուցադրեց։ Առաջին խաղն էր՝ շատ աճելու տեղ ունի։ Եթե շարունակի նույն ոճով, կարող ենք ասել, որ ևս մեկ ֆուտբոլիստ նվաճեցինք հավաքականի համար։
Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստների ու հարձակման գծի մասին
Շատ լավ արդարացրեցին իրենց։ Մենք հունիսին 4 խաղ ունենք ու ֆուտբոլիստներին պետք է տեսնենք գործի մեջ։ Պետք է շնորհավորել Էրիկին և Վահանին. մեծ ծավալի ֆիզիկական աշխատանք կատարեցին, գնդակով էլ վատ չէին ու թիմին տարբեր լուծումներ էին առաջարկում։
Ապագա մրցակցիների հետ Մոնտենեգրոյի նմանության ու խաղի թերությունների մասին
Մոնտենեգրոն ավելի շատ երևի Իռլանդիային է հիշեցնում։ Շատ գոհ եմ մեր տղաների խաղից, կարծում եմ՝ դուք էլ պիտի գնահատեք։ Երկու տղա կային դաշտում, որ 18 տարեկան էին, ու դա շատ կարևոր է հայկական ֆուտբոլի համար։ Ինձ համար շատ կարևոր էր նաև այդ տղաների նորամուտ
Յուրչենկոյի խաղի մասին
Կարծում եմ՝ Դավիդը մեզ շատ օգնեց այսօր։ Եթե նա ուժեղ չլիներ երկրորդ հարկում պայքարների մեջ, այլ արդյունք կունենայինք։ Նորվեգիայի դեմ խաղում բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, ցանկանում ենք մրցակցել ու գրանցել աճ և առաջընթաց։
©2022 Armenian Soccer