Armenian Soccer
Armenian Soccer

ԽՈԱԿԻՆ ԿԱՊԱՌՈՍ. « ԳՈՀ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՆՐԱՆԻՑ, ՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՁԵՎՈՎ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ»

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում ՀՀ ազգային  հավաքականը  ՝ մարտի 31-ին, Երևանի «Հանրապետական»    մարզադաշտում  կհյուրընկալի Ռումինիայի ընտրանուն: Այս հանդիպումից առաջ  մարտի 30-ին ՀՀ ազգային  հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը  նախախաղային մամուլի   ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների   հարցերին.  
« Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականները, միանգամայն  տարբեր թիմեր են: Ինչպես տեսանք Իսլանդիայի ընտրանին ֆիզակապես ուժեղ թիմ է, իսկ Ռումինիայի հավաքականը  շատ նման է մեզ`խաղալով ուղղահայաց, բարձր  արագությունների  վրա, իր կազմում ունի երիտասարդ ֆուտբոլիստներ, շատ լավ թիմ է: Խաղադաշտում շատ հստակ պատկերացնում են  իրենց խնդիրները, այնպես որ , մեզ շատ դժվար խաղ է սպասվում:
Մենք յուրաքանչյուր  հանդիպման  խաղային համակարգը ընտրում ենք  հաշվի առնելով մրցակիցներին: Ցանկանում ենք, որ մեր թիմն իրեն նույնականացնի որոշակի խաղային սիստեմի հետ: Սակայն սա ձեռք չի բերվում   1օրում, 10օրում, 1ամսում: Սրա համար ժամանակ է պահանջվում: Բայց մենք պետք է գոհ լինենք այն բանից, որ ֆուտբոլիստները համապատասխան ձևով  են  տրամադրված:
Ես ընդհանրապես չեմ խոսում այն ֆուտբոլիստների  (Զախարյան,Տիկնիզյան, Սևիկյան)  մասին, որոնք մեր թիմում հանդես չեն գալիս: Առավել ևս հիմա, երբ մեզ շատ կարևոր խաղ է սպասվում: Սա մի հարց է, որը կարելի է հետո`այլ պահի  քննարկել:
2 խաղից հետո,  իհարկե վեարկանգնվելու խնդիր կա: Սպասենք վաղվա օրվան, դեռևս 24 ժամ ունենք խաղին: Սակայն, իհարկե, թիմը շատ մեծ ջանքեր գործադրեց»:

©2021 Armenian Soccer