Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոսի ռեկորդային ցուցանիշը

Խոակին Կապառոսն արդեն հասցրել է պատմություն կերտել Հայաստանի հավաքականում:Նրա գլխավորությամբ  ՀՀ ընտրանին իր պատմության մեջ 1-ին անգամ Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզոնի 2 –րդ խմբի   հաղթող ու իրավունք նվաճեց     հաջորդ խաղարկություն  ավելի բարձր`B  դիվիզիոնում հանդես գալ:   Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից,  65-ամյա  իսպանացի    ճանաչված մասնագետն առաջին մարզիչն է, ում գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը չի պարտվել անընդմեջ 5 խաղում:Այդ խաղերից 3-ում  ՀՀընտրանին հաղթել է   իր խմբի բոլոր 3  մրցակիցներին (2:0`Էստոնիայի, 2:1 Վրաստանի,  1:0 հաշվով Հյուսիսային   Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ), իսկ 2 –ում էլ (Էստոնիայի `1:1,Վրաստանի ` 2:2) ոչ-ոքի է  խաղացել:

©2020 Armenian Soccer