Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 1-ին և 2-րդ տուրի հանդիպումները՝ նախ Սկոպյեում հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, ապա Երևանում ընդունելով Էստոնիայի ընտրանուն: Ներկայացնում ենք երկու հանդիպումների նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը:
04․09.2020, ժամը՝ 14։15` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
04․09.2020, ժամը՝ 15։00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտում։
07․09.2020, ժամը՝ 17։15` Էստոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Վոլայդի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։
07․09.2020, ժամը՝ 18։00` Էստոնիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
07․09.2020, ժամը՝ 19։15` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։
07․09.2020, ժամը՝ 20:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Բոլոր միջոցառումների սկիզբը նշված է միջոցառումների անցկացման վայրի ժամանակով, իսկ Սկոպյեի և Երևանի միջև ժամային տարբերությունը կազմում է 2 ժամ:
Ավելացնենք, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Էստոնիայի հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային և հետխաղային ասուլիսներն անցկացվելու են հեռավար կարգով: Հարցերի ուղղման կարգի մասին կլինի լրացուցիչ տեղեկատվություն:
©2020 Armenian Soccer