Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կունենա մարտի 30-ին

Մարտի 31-ին ՀՀ  ազգային հավաքականը կանցկացնի ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի 3-րդ տուրի  հանդիպումը՝ Երևանում ընդունելով Ռումինիայի ընտրանուն:  ՀՖՖ   մամուլի ծառայությունից   ներկայացրել են  հանդիպման նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը՝
30․03.2021, ժամը՝ 17։30-ին` Ռումինիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միրել Ռադոյի և պաշտպան Նիկուշոր Բանչուի նախախաղային մամուլի ասուլիսը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։
30․03.2021, ժամը՝ 18։00-ին` Ռումինիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
30․03.2021, ժամը՝ 19։00-ին` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։
30․03.2021, ժամը՝ 19։30-ին` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:  
Ավելացնենք, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռումինիայի հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային և հետխաղային ասուլիսներն անցկացվելու են հեռավար կարգով:
Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև մարտի 30-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին: Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (որ հավաքականին, գլխավոր մարզչին կամ ֆուտբոլիստին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

©2021 Armenian Soccer