Armenian Soccer
Armenian Soccer

ԽԱՎԻԵՐ ԼՈՒՐՈՒԵՆՅԱՆ ՀԱՄԱԼՐԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲԸ

ՀՀ պրիմեր լիգայի առաջնության  մասնակից  Երևանի «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբի գլխավոր թիմի մարզչական շտաբն է համալրել ֆիզիկական պատրաստվածության իսպանացի մասնագետ Խավիեր Լուրուենյան։Այս մասաին իրազեկում են երևանյան  ակումբի  մամաուլի ծառայությունից:
Մասնագետը ֆուտբոլային բավականին հարուստ կենսագրություն ունի։ Վերջին ակումբը եղել է իսպանական «Խետաֆեն»։ Լուրուենյան աշխատել է նաև Վիետնամում և Ուկրաինայում։
«Հայաստան տեղափոխվելուց առաջ զրուցել եմ Խավիեր Մինյանոյի հետ։ Նա ինձ ասաց, որ «Ուրարտուի» պայմանները շատ հարմարավետ են և Հայաստանում լավագույնն են աշխատանքի համար։ Թերահավատորեն վերաբերվեցի, բայց եկա այստեղ ու սեփական աչքերով համոզվեցի դրանում։ Նման պայմաններ շատ երկրներում չկան, այնպես որ շատ ոգեշնչված եմ ու մեծ խանդավառությամբ եմ ներգրավված այն աշխատանքներին, որը կօգնի ու կնպաստի, որ ակումբն ավելի լավ հանդես գա ու հասնի իր նպատակներին»,- մեզ հետ զրույցում նշեց Լուրուենյան։

©2021 Armenian Soccer