Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 13 -րդ տուրում Ժոդինոյում առաջատարների խմբում գտնվող «Տորպեդո ԲելԱԶը» հյուրընկալել էր երկրի գործող չեմպիոն Բրեստի «Դինամոյին»:Հանդիպման ելքը վճռվեց ընդամենը 2 րոպեի ընթացքում 26-րդ րոպեին հաշիվը բացեց Դենիս Լապտեևը: 2րոպե անց ՝ 28 –րդ րոպեին հաշիվը կրկնապատեց Սերգեյ Կիսլյակը՝2:0: Սա Բրեստի թիմի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր: Այս հաղթանակից հետո «Դինամոն» վաստակած միավորների քանակով հավասարվեց «հայկական» թիմերին՝ «Տորպեդո- ԲելԱԶ-ին» և Մինսկի «Էներգետին –ԲԳՈՒ»-ին: Երկրի չեմպիոն Բրեստի «Դինամոյի» հետ խաղին «Տորպեդոյի» կազմում մասնակցում էր նաև Բելառուսի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանն, ով այս անգամ չկարողացավ փրկել իր թիմին պարտությունից: Խաչատուրյանի թիմին չօգնեց նաև ոչ 65-րդ րոպեին Դինամոյի 10 հոգով մնալը, ոչ էլ 69-րդ րոպեին Դինամոյի դարպասին նշանակված 11 մետրանոցը:
Հաջորդ ՝ 14 –րդ տուրում Խաչատուրյանի թիմը հունիսի 20-ին արտագնա խաղում ուժերը չափելու Մինսկի «Իսլոչի» հետ:
©2020 Armenian Soccer