Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 12 –րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում ընթացող «Սլուցկն» իր հարկի տակ հյուրընկալել էր ստուգատեսի հայկական թիմերից մեկին՝ 3-րդ տեղը զբաղեցնող Ժոդինոյի «Տորպեդո-ԲելԱԶ»-ին:Վերջին կազմում ասպարեզ էին վերադարձել լիովին ապաքինված Բելառուսի ազգային հավաքականի նախկին խաղացողներ՝ թիմի ավագ, 32-ամյա կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանն ու փորձառու պաշտպան Մաքսիմ Բորդաչևը: Այս հանգամանքը մեծապես նպաստեց արտագնա խաղում Ժոդինոյի թիմին հաջող ելույթին: Համառ ու լարված պայքարում ընթացած մրցավեճում ի վերջո գրանցվեց մարտական ոչ-ոքի՝1:1 հաշվով:Անհաշտ մրցակցության մասին է վկայում այն փաստն, որ 10 խաղացող արժանացավ դեղին քարտի՝ յուրաքանչյուր թիմից 5 –ական ֆուտբոլիստը: 90+3-րդ րոպեին դեղին քարտով պատժվեց նաև այս խաղում էլ առանց փոխարինման մասնակացած «Տորպեդո Բելազի» ավագ Խաչատուրյանը: Նկատենք, որ հայազգի ֆուտբոլիստի վերադարաձը խաղադաշտ շատ մոտ էր հաղթանակով նշանավորվելուն: Ժոդինոյի թիմի 25-ամյա հարձակվող Վալերի Գորբաչիկը 70 –րդ րոպեին բացել էր խաղի հաշիվը, ու մինչև 90-րդ րոպեն հյուրերը1:0 հաշվով հաղթում էին տանտերերին: Վերջիններիս պարտությունից փրկեց 90 +1 –րդ րոպեին 30-ամյա հարձակվող Արտյոմ Սերդյուկի խփած պատասխան գոլը`1:1:
12 հանդիպումներում 22 միավոր վաստակած Խաչատուրյանի թիմը լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց նույնքան միավոր ունեցող,սակայն 1 խաղ պակաս անցկացրած հայկական մյուս թիմին՝ Հայկ Մուսախանյանի «Էներգետիկ-ԲԳՈՒ» -ին ու բարձրացան 2 –րդ հորիզոնական: Սլուցկն իր ակտիվում գրանցած 18 միավորով մնաց 5-րդ տեղում:
«Տորպեդո ԲելԱԶը» հաջորդ ՝ 13-րդ տուրում հունիսի 13-ին սեփական հարկի տակ կընդունի Բրեստի «Դինամոյին»:
©2020 Armenian Soccer