Քիչ առաջ ավարտվեց Մոզիր քաղաքում Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 8 –րդ տուրի տեղի «Սլավիայի» և Ժիտոմիրի «Տորպեդո-ԲելԱԶի» միջև տեղիունեցած հանդիպումը:Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Ի դեպ, սա ընթացիկ առաջնությունում Ժիտոմիրի թիմի խաղացած արդեն 3 –րդ գոլազուրկ ոչ- ոքին էր: Այս թիմի կազմում ելույթ ունեցող Բելառուսի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը, կրկին իր թիմի մեկնարկային կազմում էր, ու առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպմանը:Հայազգի 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի ասյ առաջնության բոլոր 8 հանդիպումներին ու խաղդաշտում եղել է 720 րոպե ու 1 գոլ է հեղինակել:
«Տորպեդո-ԲելԱԶը» թեև այսօրվա արտգնա խաղում չհաղթեցմ սակայն որ-ոքին էլ բավրևարաողավ վաստակած 15 միավորով հավասարվեց 2 –րդ տեղում ընթացող Հայկ Մուսախանյանի Մինսկի «Էներգետիկի-ԲԳՈՒ» -ի հետ այժմ կիսում է 2-3 –րդ տեղերը: Իր ակտիվում գրանցած 16 միավորով մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Սլուցկը»:
Հաջորդ ՝ 9 –րդ տուրում ՝ մայիսի 15-ին Խաչատուրյանի թիմը սեփական հարկի տակ ՝ Ժիտոմիրում կմրցի «Գորոդեայի» հետ:
©2020 Armenian Soccer