Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում տեղի ունեցավ հերթական՝ 9-րդ տուրի առաջին խաղում 264 հանդիսականների ներկայությամբ Ժոդինոյում «Տորպեդո- ԲելԱԶը» 3:1 հաշվով առավելության հասավ «Գորոդեայի» նկատմամբ ու վաստակած 18 միավորով ժամանակավորապես ստանձնեց առաջատարի դերը: Տանտերերի կազմում 3-րդ գոլի հեղինակ դարձավ Ժոդինոյի թիմի ավագ Բելառուսի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը: Նա մեծապես նպաստում է թիմի հաջողություններին:Խաչատուրյանը առանց փոխարինման մասնակցել է իր թիմի բոլոր 9 հանդիպումներին ու 2 գոլ է հեղինակել:
Մայիսի 21-ին՝ հաջորդ ՝ 10 –րդ տուրում միմյանց կհանդիպեն Բելառուսի առաջնության մասնակից հայկական 2 թիմերը:Գրոդնոյում ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան, առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորող Գեղամ Ղադիմյանի «Նեմանը» կհյուրընկալի Խաչատրյանի Տորպեդո-ԲելԱԶ»-ին:
Նկատենք, որ 9-րդ տուրի մայիսի 15-ին տեղի ունենալիք «Մինսկ» – «Նեման» հանդիպումը հետաձգվել է, քանի որ «Մինսկի» խաղացողներից 2 –ը կասկածվում են կորոնավիրուսով վարակվելով:
©2020 Armenian Soccer