Armenian Soccer
Armenian Soccer

Խաշմանյանը 100-րդ հաղթանակը տոնեց ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում

Ապրիլի 14-ին «Ուրարատու» հետ խաղի վերջին րոպեին Վանգու Գոմեսի խփած միակ գոլը 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց «Ալաշկերտին»․ թիմը վաստակեց 33 միավոր և դարձավ ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար:

«Ալաշկերտի» այս հաղթանակը թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի համար նաև ՀՀ բարձրագույն պրիմեր լիգայի առաջնություններում հոբելյանական 100-րդ էր։ Այս մասին իրազեկում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ի դեպ, այդ հաղթանակներից 52-ը տոնել է «Ալաշկերտում», 25-ը`Երևանի «Արարատում», 15-ը` Կապանի «Գանձասար-Կապանում», 7-ը` Երևանի «Կիլիկիայում», 1 խաղ էլ՝ Վանաձորի «Լոռիում»: 100-րդ հաղթանակին հասնելու համար Աբրահամ Խաշմանյանից պահանջվեց 258 հանդիպում:

©2021 Armenian Soccer