Հունվարի 19-ին ՀՀ ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքի իր էջում ուշագրավ գրառում է կարտրել, որում խոստովանել է, որ «ուրախ եմ , որ ֆուտբոլիստ եմ, իմ կարծիքով սա լավագույն գործն է աշխարհում» .
«Այսօր նշում եմ իմ երեսունամյա ճանպարհորդությունը ֆուտբոլում… Ես 7 տարեկան էի, երբ առաջին անգամ այցելեցի իմ առաջին մարզմանը… Ռոբերտ Մուրադյանը իմ առաջին մազիչն էր, իրենից հետո շատերն են ինձ մարզել, հորեղբայրս՝ Պավել Փաչաջյանը, Ազատ Մանգասրայանը, Հակոբ Անդրասյանը և շատ ուրիշներ…
Կյանքում չէի մտածի, որ այսքան երկար և բազմամյա կարիերա կունենամ: Հրաշք տարիներ էին և դեռ էլի խաղում եմ: Այսօր Լինշոպինգում անցկացրի իմ առաջին մարզումը, սովորականի պես պատրաստվելով իմ հերթական մրցաշրջանին, թվով քսանմեկերորդ: ՈՒրախ եմ , որ ֆուտբոլիստ եմ, իմ կարծիքով սա լավագույն գործն է աշխարհում»:
Հիշեցնենք, որ 37-ամյա Լևոն Պաչաջյանն,առաջանության ավարտից հետո 1 տարով երկարաձգել է Շվեդիայի իր նշանակությամբ 3-րդ մրցաշարում` Ettan`1-ում հանդես եկող «Լինշոպինգ Սիթիի» հետ կնքած պայմանագիրը:
©2021 Armenian Soccer