Armenian Soccer
Armenian Soccer

Լևոն Պաչաջյանի խփած գոլը իր համար հոբելյանական մրցաշրջանի առաջին հաղթանակ պարգևեց նրա թիմին

Երկու ամսվա հետաձգումից հետո  հունիսի  14-ին  վերջապես մեկնարկեց Շվեդիայի 3-րդ լիգայի՝Ettan-ի առաջնությունը (Division 1): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել էր  ՀՀ  ազգային հավաքականի նախկին կիսպաշտպան, այսօր 36–ամյա  Լևոն Պաչաջյանն , ում համար սա   լինելու է հոբելյանական ՝  20-րդ մրցաշրջանը ֆուտբոլում:
«Սա ինձ համար յուրահատուկ օր է: Սա իմ 20-րդ մրցաշրջանն է ֆուտբոլում: Բառիս բուն իմաստով ամենասպասվածը»,- գրել է Պաչաջյանն, ով  հանդես է  գալիս շվեդական «Լինշոպինգ» ակումբում:
Հունսիս 14-ին  1 –ին տուրում Պաչաջյանի  թիմը սեփական հարկի տակ 1:1 խաղաց Տրոլխեթանի հետ:ՀՀ հազգային հավաքականի նախկին  խաղացողը  առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպմանը:
Երեկ՝ հունիսի 17-ին տեղի ունեցած արտագնա խաղում «Լինշոպինգ» Գյոթեբուրգում  3:1 հաշվով հաղթանակ տոնեց «Քվիդինգ  FIF»-ի նկատմամբ :  Մրցաշրջանի այս  1-ին հաղթանակը տոնելու գործում մեծ էր Պաչաջյանի դերը:Նա    83-րդ րոպեին խաղում շրջադրաձային ու վճռորոշ   եղած    իր թիմի 2 –րդ  գոլի հեղինակը դարձավ,որը մեծ ոգևորություն  և հաղթական ոգի հաղորդեց նրա թիմակիցներին ու   մղեց  նրանց դեպի առաջին հաղթանակը տոնելուն:  
2 տուրից  հետո Պաչաջյանի թիմը  վաստակած 4 մաավորով 16թիմերի պայքարում ընթանում է  3 –րդ տեղում: 3-րդ տուրում  «Լինշոպինգը»   հունիսի  21-ին մրցակցի հարկի տակ հյուրընկալվելու  է  «Լունդին», որը 2 միավորով ընթանում է 7 –րդ տեղում:

©2020 Armenian Soccer