Armenian Soccer
Armenian Soccer

Լևոն Պաչաջյանի գոլային փոխանցումը օգնում է նրա թիմին մրցաշրջանում 2-րդ հաղթանակը տոնելու

ՀՀ ազգային հավաքականի 36–ամյա  կիսապաշտպան  Լևոն Պաչաջյանն,  ում համար ընթացիկ մրցաշրջանը  հոբելյանական ՝  20-րդն ֆուտբոլում, շարունակում է ուրախացնելէ  իր վստահ ու արդյունավետ մրցելույթներով:  Շվեդիայի 3-րդ լիգայի՝Ettan-ի առաջնությունը (Division 1)   4 –րդ տուրում հունիսի 28-ին  Պաչաջյանի   թիմը ՝  «Լինշոպինգը»  սեփակա հարկի տակ հյուրընկալել էր  «Մոտալային»: Փորձառու հայազգի  կիսապաշտպանի  գոլային  փոխանցումը  մեծապես նպաստեց  «Լինշոպինգին»  2:0 հաշվով  հաղթանակ տոնել ու իր  ակտիվում գրանցած  7 միավորով  բարձրացավ  4-րդ  հորիզոնական:  Պաչաջյանը մասնակցել է   իր թիմի  ընթացիկ առաջնության բոլոր 4 տուրերի  հանդիպումներին: Հերթական ՝ 5-րդ  տուրում հուլիսի 1-ին «Լինշոպինգը»   արտագնա խաղում  ուժերը կչափի Օսկարշամնի Oskarshamns AIK –ի հետ, որը 8 միավորով այժմ ընթանում է 3 -րդ տեղում:

©2020 Armenian Soccer