Շվեդիայի իր նշանակությամբ 3-րդ մրցաշարում` Ettan`1-ին խմբի Södra ` հարավ ենթախմբի մրցաշարի եզրափակիչ`30 –րդ տուրում«Լինշոպինգ Սիթին» ` Linköping City ,որի կազմում ելույթ է ունենում ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող`37-ամյա կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը, իր հարկի ի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց 3 –րդ տեղում ընթացող «Utsikten» –ի հետ:
41միավորով Լևոն Պաչաջյանի թիմը գրավեց 16 թիմերի շարքում 9 –րդ տեղը: Պաչաջյանը ընթացիկ առաջնությունում հանդես է եկել իր թիմի 25 խաղի, որոնց ընթացքում 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Նա «Լինշոպինգ Սիթի» կազմում ելույթ է ունենում 2018թ-ից ու ընդհանուր առմամբ մասնակցել է 81 խաղի ու 12 գոլ է հեղինակել: Փորձառու կիսապաշտպանը օրերս 1 տարով երկարաձգեց ակումբի հետ կնքած պայմանագիրն ու հաջող մրցաշրջանում ևս կպաշտպանի այս ակումբի մարզական պատիվը:
©2020 Armenian Soccer