Armenian Soccer
Armenian Soccer

Լևոն Պաչաջյանը՝ «Լինչոպինգ Սիթիի» ակադեմիայի U19 թիմի գլխավոր մարզիչ

Levon Pachajyan

 

Բոլորովին վերջերս Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

Սակայն ֆուտբոլիսց Պաչաջյանը չի հեռանում: Արդեն այսօրվանից նրա կյանքում նոր փուլ է սկսվում. Պաչաջյանը գլխավորելու է «Լինչոպինգ Սիթիի» ակադեմիայի U19 թիմը.

«Լևոնը ողջ տարվա ընթացքում ցույց տվեց, որ պատրաստ է մաշտաբային մարտահրավերներին ու լուրջ խնդիրներին: Նա առաջնորդ է՝ իսկական ամբիցիաներով, ու կարծում եմ, որ առջևում նրան սպասում է հիանալի մարզչական ապագա»,-ասում է ակումբի տնօրեն Տուրե Էլիասսոնը:

Անձամբ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղվանից սկսվում է նոր էտապ: Անելու եմ հնարավորինս , որպես մարզիչ հաջողելու համար: Գնացինք!»…

 

©2022 Armenian Soccer