ԱԱ2022-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Իսլանդիա-Հայաստան հանդիպման նախօրեին Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ու թիմի նորեկ, կիսապաշտպան Լուկաս Սելարայանի մամուլի ասուլիսը:
Սելարայանի պատասխանները ներկայացնում ենք ստորև
-Լուկաս, ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին, ի՞նչ էին պատմել ընկերներդ, բարեկամներդ։
-Նախկինում շատ չեմ ուսումնասիրել Հայաստանի պատմությունը։ Սակայն հիմա հետաքրքրվում են Հայաստանով, գիտեմ, որ հայերը շատ համախմբված և պայքարող ժողովուրդ են։
-Ի՞նչ տպավորություն եք ստացել Հայաստանի հավաքականից:
—Ինձ թիմում բոլորը շատ լավ ընդունեցին։ Շատ լավ տպավորություններ ունեմ ֆուտբոլիստներից և մարզչական կազմից։ Հուսամ՝ կօգնեմ թիմին հաջողություններ գրանցել։
-Հասցրե՞լ ես արդյոք այս կարճ ժամանակահատվածում մտերմանալ թիմակիցներիդ հետ: Եթե այո, ապա ում։
-Թիմակիցներիցս շատերը տիրապետում են անգլերենին, և հաղորդակցման առումով որևէ խնդիր չի եղել։ Սկսեմ եմ ճանաչել նրանց, մտերմանալ նրանց հետ։
-Ինչպե՞ս ես պատկերացնում համագործակցությունդ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:
-Կաշխատեմ հնարավորինս լավ համագործակցել նրա հետ, և ամբողջ ուժերս կներդնեմ՝ ազգային թիմին օգնելու համար։
©2021 Armenian Soccer