Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռու» «Վանի» և «Գանձասար –Կապանի» հետ կայանալիք առաջիկա հանդիպումները հետաձգվել են

Հաշվի առնելով   Վանաձորի «Լոռի» ՖԱ՝ 22.08.2020թ.-ի գրությունը և առաջնորդվելով ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի հոդված 4-ի 5-րդ կետի, որով նախատեսվում է, որ թիմում 3-ից ավելի ֆուտբոլիստների մոտ վարակի հայտնաբերման պարագայում (միայն PCR թեստի արդյունքներով) տվյալ թիմի հանդիպումը հետաձգվում է, ՀՖՖ ՄԿԱ բաժինը VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 2-րդ և 3-րդ մրցափուլերի՝ «Լոռի» ՖԱ — «Վան» և «Գանձասար-Կապան» — Լոռի» ՖԱ հանդիպումները, նշանակված համապատասխանաբար՝ 24.08.2020թ.-ին և 29.08.2020թ.-ին, հետաձգում են:

©2020 Armenian Soccer