ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Վանաձորի «Լոռին» շարունակում է թիմի կազմը ուժեղացնել նոր լեգիոներներով:Ինչպես հայտնում ենակումբի մամուլի ծառայությունից, «Լոռի» է տեղափոխվել պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆերնանդո Կամոես դե Արաուժոն։
23-ամյա Ֆերնանդինյոն «Բենֆիկայի» սան է, որտեղ խաղացել է մինչեւ 15 տարեկան։ Պատանեկան կարիերան շարունակել է «Սպորտինգում» եւ «Գիմարայեշում»։
Խաղացել է նաեւ «Ֆամալիկաո», «Էշտորիլ», «Կովա Պիեդադե» ակումբներում։
©2020 Armenian Soccer