Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է կնքել հարձակվող Վարդան Բակալյանի հետ

ՀՀ  պրիմեր  լիգայի ընթացիկ առաջնության մասնակից Վանաձորի  «Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել հարձակվող Վարդան Բակալյանի հետ։Այս մասին տեղեկացնում են  վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից:
Բակալյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաեւ «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», «Արցախում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում»։
Հայաստանի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
Բակալյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19, Մ21 հավաքականներում։
25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 132 հանդիպման, դարձել 24 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ։

©2021 Armenian Soccer