ՀՀ բարձրագույն խմբի առաջնության առաջատար Վանաձորի «Լոռին» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին։
Ինչպես հայտնում են վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից, վաղը՝ փետրվարի 6-ին, «Լոռի» ՖԱ-ն կմեկնի Թուրքիայի Բելեկ քաղաք, որտեղ կանցկացնի 12-օրյա ուսումնամարզական հավաք։
Հավաքի շրջանակում նախատեսված է անցկացնել 4 ստուգողական հանդիպում։
Փետրվարի 8-ին կհանդիպենք Ռումինիայի 2-րդ լիգան ներկայացնող «Վիտորուլ» Պանդուրիի հետ, փետրվարի 11-ին՝ Ուկրաինայի պրեմիեր լիգան ներկայացնող «Լվովի» հետ։ Ի դեպ վերջինս գլխավոր մարզիչն է ՀՀ ազգային հավաքկանի նախկին խաղացող Եղիշե Մելիքյանը:
Մյուս հանդիպումների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
©2020 Armenian Soccer