ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Վանաձորի «Լոռիի» մամուլի ծառայությունը հայտրարություն է տարածել.
«Վերջին օրերին մամուլում հրապարակվել էր հոդված այն մասին, որ ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում թիմերի օգտին նշանակված 11 մետրանոցների հարցում անհավասարություն է։
Մասնավորապես նշվել է, որ «Լոռիի» օգտին վերջին երկու մրցաշրջաններում 12 անգամ նշանակվել է 11 մետրանոց հարված։
Ցանկանում ենք ընդգծել, որ վերջին անգամ մեր օգտին 11 մետրանոց նշանակվել է նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին (չհաշված դեկտեմբերի 1-ին «Երեւանի» հետ հանդիպման (8։0) ժամանակ նշանակվածը):
Ինչպես նաև, չնայած նման վիճակագրությանը, «Լոռի» ՖԱ-ն վերջին երկու մրցաշրջանների ընթացքում բազմիցս բողոքարկել է մրցավարների որոշումները, որոնց պատճառով կորցրել է անչափ կարեւոր միավորներ։ Խոսքը վերաբերում է թե՛ չնշանակված 11 մետրանոցներին, թե՛ 100 տոկոսանոց գոլերը չհաշվելուն, թե՛ մեր դարպասին կանոնների խախտումով արձանագրված գոլերը հաշվելուն»։
©2020 Armenian Soccer