Օգոստոսի 24-ին ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 2-րդ տուրի շրջանակում Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ժամը 17-ին կայանալու է «Լոռի» – «Վան հանդիպումը: Սակայն երեկ`օգոստոսի 22-ին վանաձորյան ակումբից հերթական անգամ ահազանգ ստացվեց, այն մասին, որ ակումբի 6 խաղացողի ու 2 աշխատակցի մոտ կորոնվիրուսի թեստերը դրական են եղել: Ակումբի մամուլի ծառայությունն այդ առթիվ այսպիսի հայտարարություն է տարածել.
«Հարգելի ֆուտբոլասերներ,
Հայտնում ենք, որ օգոստոսի 22-ին ակումբի ամբողջ անձնակազմն անցել է PCR թեստավորում, որի արդյունքում, ցավոք, 6 ֆուտբոլիստի եւ 2 աշխատակցի մոտ քիչ առաջ հաստատվել է COVID-19 կորոնավիրուս։
Դրական թեստավորվածները մեկուսացված են»։
Այլ մանրամասների մասին կհայտնենք ավելի ուշ։
©2020 Armenian Soccer