Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում 1-6-րդ տեղերի համար պայքարող մարզայաին թիմերի՝ «Լոռիի» և Գյումրիի «Շիրակի» հանդիպումը կայացվա; Այն ավարտվեց 1:1 հաշվով: «Լոռիից» 37-րդ րոպեին Դե Սիրեիի փոխանցումից հետո հաշիվը բացեց Սարգիս Շահինյանը, իսկ «Շիրակից» պատասխան գոլը 88-րդ րոպեին խփեց առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորող Մորի Կոնեն: Սա վերջինիս ընթացիկ առաջնությունում խփած արդեն 16 –րդգ ոլն էր:Նկատենք, որ դա Վանաձորի թիմի արդեն 3 –րդ անընդմեջ ոչ-ոքին էր: «Շիրակը» վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ խուսափե պարտությունից:
Այս խաղից հետո «Լոռին» վաստակեց 35 միավոր ևբարձրացավ 2-րդ հորիզոնական: «Շիրակը» 2 միավոր պակաս ունի և զբաղեցնում է 5-րդ տեղը:
©2020 Armenian Soccer