Տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Վանաձորի «Լոռին» պայմանագիր է ստորագրել սերբ ֆուտբոլիստ Նիկոլա Պոպովիչի հետ։Այս մասին իրազեկում են վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից:
26-ամյա եզրային հարձակվողը հանդես է եկել սերբական «Դինամո Վրանյե», «Նապրեդակ», «Կոլուբարա», «Բորցա», «Պիվարա», «Մետալաց» ակումբներում, Մոնտենեգրոյի «Գրբալյ» թիմում։
Պոպովիչը Սերբիայի առաջին լիգայի չեմպիոն է։
©2021 Armenian Soccer