ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը վերսկսվեց այսօր՝ մայիսին 23-ին 18-րդ տուրի Գյումրիի քաղաքային մարզադաշտում մարզային 2 թիմերի՝ «Շիրակ»- «Լոռի» մրցավեճով: Հյուրերն, որ հանդես էին գալիս առանց գլխավոր մարզիչ,իսպանացի՝ Դավիդ Կամպանյայի (նա դեռ չի վերադարձել Իսպանիայից), կարողացավ շնորհիվ ագրեսիվ խաղի 2:1 հաշվով հաղթանակ կորզել արտագնա խաղում:Վանաձորի թիմի կազմում ակտիվ էր Ջոնել Դեսիրեն, բայց մի քանի նպաստավոր պահերից և ոչ մեկը նա չկարողացավ իրացնել: «Լոռի» կազմում գոլերը հեղինակեցին արգենտինացի Ագուստին Մազիերոն և Աղման Մկրտչյանը 40 -րդ և 69-րդ րոպեներին:Տանտերերի կազմում հաշիվը 72-րդ րոպեին կրճատեց առաջնության լավագույն ռմբարկու Կոնեն, ով խփեց այս առաջնությունում իր 14 –րդ գոլը:
©2020 Armenian Soccer