Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռին» Վանաձորում գոլառատ ու դրամատիկ խաղում հաղթանակ կորզեց «Շիրակից»

ՀՀ  պրիմեր լիգայի առաջնության 15-րդ տուրի շրջանակում   Վանաձորում  «Լոռին» մրցեց ստոուգատեսի հետնապահ Գյումրիի  «Շիրակի» հետ:    Ծավալվեց անհաշտ ու դրամատիկ,  հետաքրքիր   պայքար, որտեղ  չնայած գործադրած մեծ ջանքերին   Տիգրան Դավթյանի ղեկավարությամբ    մինչև վերջին  պայքարելուց հետո Գյումրիի  թիմը  պարտվեց  2:3 հաշվով:    17-րդ րոպեին  տանտերերի կազմում Պավել Օսիպովը   բացեց խաղի հաշիվը: 2-րդ  խաղակեսի սկզբում  գյումրեցիներից Ռուդիկ Մկրտչյանը    վերականգնեց  հաշվի  հավասարությունը,  բայց   1 րոպե   անց Ալմոգ Օհաոն  Լոռիին դարձյալ հաշվի   մեջ առաջ մղեց:   Արժանապատիվու հավսար պայքար մղող գյումրեցրիները    64 –րդ րոպեին կրկին հավասարեցրին հաշիվը: Տուգանայինից  կատարած շեշտակի , գեղեցիկ    ու տպավորիչ հարվածով աչքի ընկավ Արտյոմ Միքայելյանը: Բայց խաղավարտից առաջ  5 րոպե առաջ  Արամ  Քոչարյանը  գրավեց «Շիրակի»  դարպասն, ու հնարավորություն տվեց «Լոռիին»    3:2 հաշվով հաղթանակ  կորզել:  Վանաձորի   թիմը 10 խաղում  իր ակտիվում գրանցած  17 միավորվ բարձացավ  3-րդ հորիզոնական:    

©2020 Armenian Soccer