Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռին» ստուգողական խաղում հաղթեց «Մասիսին»

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության  վերսկսկելուց  առաջ  Վանաձորի  ֆուտբոլի ակադեմիայում  առանց հանդիսկանների ներկայաության ստուգողական հանդիպում անցկացրին տեղի  «Լոռին , ու ՀՀ   1-ին խմբի առաջնության մասնակից  «Մասիսը»: Առաջին կեսից հետո հաղթում ենք 1։0 հաշվով։ Գոլի հեղինակ է դարձել Ագուստին Մասիերոն։2-րդ կեսում ևս ավելի արդյունավետ գորցծեցին  վանաձորցիներն,    ովքեր ևս 2 գոլ (Շահինյան,Ավագյան)  խփեցին, ու վերջին ընկերական խաղը շահեցին 3:0 հաշվով:
Այժմ  ՀՀ առաջնության 18-րդ տուրի  շրջանակում՝ մայիսի 23-ին   Գյումրիի քաղաքային  մարզադաշտում ժամը 16:30-ին  Վանաձորի  թիմը ուժերը կչափի «Շիրակի» հետ:Հիշեցնենք, որ   17-րդ  տուրից հետո    «Լոռին»    իրակտիվում գրանցած 29 միավորով զբաղեցնում է 3-րդ, իսկ նրանից 1 միավոր պակաս ունեցող  «Շիրակը»՝ 4 –րդ տեղում:

©2020 Armenian Soccer