Վանաձորի «Լոռի» ՖԱ-ի ղեկավարությունը պարզաբանում է տվել Լոռի-Ալաշկերտ հանդիպման հետաձգնման վերաբերյալ.
«Հարգելի ֆուտբոլասերներ,
Այսօր Վանաձորում պետք է կայանար VBet Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Լոռի» — «Ալաշկերտ» հանդիպումը։
Մեր ֆուտբոլասերներին հետաքրքրում է, թե ինչու ՀՖՖ-ն հետաձգեց այս մրցավեճը։
Տեղեկացնում ենք ֆուտբոլային հանրությանը, որ «Ալաշկերտը» պաշտոնական նամակով դիմել էր «Լոռի» ՖԱ֊ ին խաղը հետաձգելու համար, քանի որ «Ալաշկերտի» 5 ֆուտբոլիստներ օբյեկտիվ պատճառներով չէին կարողանալու մասնակցել տվյալ հանդիպմանը։
Առաջնորդվելով «Արդար խաղի» սկզբունքներով և միավորները վիճարկելով միայն հավասար մրցակցային պայմաններում՝ «Լոռին» տվել է համաձայնություն խաղը հետաձգելու համար»։
©2020 Armenian Soccer