ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Վանաձորի«Լոռիի» կազմից առաջնության մեկնարկից առաջ մեծ թվով ֆուտբոլիստներ հեռացան ու հիմա իր կադրային խնդիրները լուծելու համար ու ստուգատեսում հաջող հանդես գալու ր մրցունակ լինելու համար ակումբը իր թիմի կազմը համալրում է տարբեր երկրներից հրավիրված մեծ թվով լեգիոներներով:
Այսպես, ինչպես հայտնում են վանաձորյան ակոըմբի մամուլի ծառայությունից, «Լոռի» է տեղափոխվել ռուս կիսապաշտպան Պավել Օսիպովը։
24-ամյա ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է։ Հանդես է եկել ֆիննական «Լահտի», լատվիական «Վենտսպիլս» ակումբներում։
Ֆինլանդիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 59 հանդիպում, դարձել 5-ական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։Լատվիական պրեմիեր լիգայում մասնակցել է 16 խաղի, դարձել մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։
Օսիպովը մասնակցել է նաեւ ՈՒԵՖԱ երիտասարդական Չեմպիոնների լիգային՝ անցկացնելով 13 հանդիպում, դառնալով երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։
«Լոռի» ՖԱ է տեղափոխվել ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսսելսկին։25-ամյա ֆուտբոլիստը «Կայրաթի» սան է, հանդես է եկել նաեւ «Ժետիսուում», «Օկժետպեսում», «Կայսարում» եւ իսրայելական «Հապոել Պետահ Տիկվայում»։Ղազախստանի պրեմիեր լիգայում անցկացրել է 74 հանդիպում, դարձել մեկական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։
Ռուդոսսելսկին նաեւ 16 հանդիպում է անցկացրել Ղազախստանի Մ21 հավաքականում։
«Լոռի» է տեղափոխվել Պանամայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Մորենո Մանուել Վարգասը։
29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պանամական «Տաուրո», «Կորիլյո», «Սան Ֆրանցիսկո», «Կոստա դել Էստե» թիմերում։
Նրա վերջին ակումբը եղել է պերուական «Սանտոսը»։
Պանամայի ազգային հավաքականում անցկացրել է 9 հանդիպում, որի ընթացքում հասցրել է կրել նաեւ ավագի թեւկապը։
«Տաուրո» թիմի կազմում Վարգասը մասնակցել է նաեւ ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգային։Վարգասի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։
«Լոռի» է վերադարձել գանացի պաշտպան Նանա Կվամե Անտվին։
20-ամյա եզրայինը «Լոռիում» հանդես էր եկել 2018/19 թթ․ մրցաշրջանում, որից հետո վարձավճարով տեղափոխվել էր ֆրանսիական «Լիլ»։
«Լիլի» երկրորդ թիմի կազմում նախորդ մրցաշրջանում Անտվին մասնակցել է 10 հանդիպման։
«Լոռիի» կազմում 2018/19 թթ․ մրցաշրջանում Նանան մասնակցել է 33 խաղի, դարձել մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիա մեկնելուց առաջ «Լոռի» ՖԱ ղեկավարությունը որոշել էր ամրագրել խաղային 2-րդ համարը Անտվիի պատվին, որով նա հանդես կգա առաջիկա մրցաշրջանում։
Իսրայելցի փորձառու կիսապաշտպան Ալմոգ Օհայոն Բեն Դավիդը համալրել է «Լոռին»։26-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ողջ ընթացքում հանդես է եկել հայրենիքում։ Ալմոգը Թել Ավիվի «Մաքքաբիի» սան է, խաղացել է «Հապոել Հաիֆա», «Մաքքաբի Պետահ Տիկվա», «Հապոել Կֆար Սաբա», «Հապոել Կֆար Շալեմ» ակումբներում։Օհայոնը «Լոռի» է տեղափոխվել Իսրայելի առաջին լիգան ներկայացնող «Հապոել Պետահ Տիկվա» ակումբից։
Բրազիլացի կիսապաշտպան Վիկտոր Սեսար Սանտոս Դա Կոնսեյսաոն համալրել է «Լոռին»։
21-ամյա ֆուտբոլիստը «Ռեդ Բուլլի» Բրազիլիայի ակադեմիայի սան է։ Հանդես է եկել նաեւ բրազիլական «Անապոլիս» եւ «Թիմոն» թիմերում։
Վիտինյոյի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։
©2020 Armenian Soccer