Օգոստոսի 8-ին ՀՀ բարձրագույն խմբի 29 –րդ առաջնությանը «Լոռին» սեփական հարկի տակ`Վանաձորում ընկերական հանդիպում անցկացրեց ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից «Արարատ-Արմենիա-2» -ի հետ։
Ինչպես հայտնում են վարաձորյն ակումբի մամուլի ծառայությունից, Սոլոմոնովի գլխավորությամբ անցկացրած 1-ին խաղում Վանաձորի թիմը վստահ հաղթանակ տարավ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 5 անպատասխան գնդակ։
Նորանշանակ մարզիչը խաղալու հնարավորություն տվեց տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին։
Լոռին շարունակում է ինտենսիվորեն նախապատրաստվել մեկնարկող մրցաշրջանին։ Այս պահին թիմում դեռ փորձաշրջան են անցնում, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի մի քանի ֆուտբոլիստներ։
©2020 Armenian Soccer