Ուրախ ենք տեղեկացնել, որ վանաձորյան ակումբը համալրվում է նաև տեղացի ֆուտբոլիստներով: Կենտրոնական պաշտպան Դերենիկ Սարգսյանը իրակարիերան կշարունակի «Լոռում»։
20-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։ Վերջին մրցաշրջանն անցկացրել է «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։
Սարգսյանը 3 հանդիպման է մասնակցել նաեւ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում։
Դերենիկի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։
©2020 Armenian Soccer