ՀՀ պրիմեր լիգայի 6-րդ տուրից հետձգվածխաղում Գյումրիի «Շիրակը» Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով մարզադաշտում հյուրընկալել էր Վանաձորի« Լոռիին»: Այս հանդիպումը «Շիրակի» ավագ,30-ամյա պաշտպան Աղվան Դավոյանի համար ՀՀառաջնություններում հոբելյանական`200-րդ հանդիպումն էր: Ուշագրավն այն է, որ 2010թ սկսած Դավոյանն այդ բոլոր հանդիպումներն անցկացրել է մեկ թիմում` իրեն այդքան հարազատ «Շիրակում»:
Ինչ վերաբերում է այսօրվա խաղին, ապա այն ավարտվեց վանաձորցիների հաղթանակով 1:0 հաշվով: Հաղթական միակ գոլը մրցավարի կողմից ավելացրած 2 –րդ րոպեին` 90+ 2 –րդ րոպեին հեղիանակել է 30-ամյա կիսապաշտպան Եվգենի Սկոբլիկովը:
Այս հաղթանակից հետո «Լոռին» անցկացրած 11 խաղից հետո վաստակած 20 միավորով առնվազը 1 օրով ստանձնեց առաջատարի դերը:
©2021 Armenian Soccer