ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մանսակից Վանաձորի Լոռին ՀՀառաջնության անցկացման ձևաչափին վերբերող պաշտոնական հայտարարությմաբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես նշված է.
«Հարգելի ֆուտբոլասերներ։
Ինչպես գիտեք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ առաջնության վերսկսման և ձևաչափի փոփոխության հետ կապված երկու առաջարկ է ներկայացրել ակումբներին։
Մասնավորապես՝ առաջնության մասնակից թիմերը պետք է ընտրություն կատարեն շարունակել խաղալ հաստատված ձևաչափով, այն է՝ վեց ուժեղագույնների մասնակցությամբ, երկու շրջանով, կամ խաղալ 9 թիմերի մասնակցությամբ՝ մեկ շրջանով։
Լոռի» ՖԱ-ն հստակ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։ Մեր ակումբը կտրականապես դեմ է ձևաչափի որևէ փոփոխությանը, քանի որ լավագույն վեցնյակ մտած թիմերը մրցանակային տեղերի համար պայքարելու իրենց իրավունքը ձեռք են բերել անհաշտ մրցակցությունում և արդար պայքարում։ Հավատում ենք, որ հետագա պայքարն էլ լինելու է թեժ և առավել հետաքրքիր։ Ուստի կարծում ենք, որ անիմաստ է որևէ փոփոխություն մտցնել առաջնության ձևաչափում և հայտարարում ենք, որ քվեարկելու ենք ՀՖՖ-ի կողմից առաջարկված առաջին տարբերակին»։
©2020 Armenian Soccer