ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Վանաձորի «Լոռի» ՖԱ-ն և Լևան Մատչարաշվիլին երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այդ մասին տեղեկանում ենք վանաձորյան ակումբի լրատվական ծառայությունից:
Մատչարաշվիլին «Լոռի» էր տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին։ Ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման, դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։
««Լոռի ՖԱ»-ն շնորհակալություն է հայտնում Լեւանին կատարած աշխատանքի, նվիրվածության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար»,- նշված է ակումբի տարածած է հայտարարությունում։
©2020 Armenian Soccer