ՀՀ պրեմեր լիգայի առաջնության մասնակից Վանաձորի «Լոռի» ՖԱ-ն հոկտեմբերի 23-ին առարկություն է ներկայացրել ՀՖՖ` հոկտեմբերի 22-ին կայացած «Գանձասար-Կապան» — «Լոռի» ՖԱ խաղում մրցավարի կայացրած որոշման վերաբերյալ։ Այս մասինյ իրազեկում են վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից:
Հանդիպման 84-րդ րոպեին գնդակը մրցակցի տուգանային հրապարակում դիպչում է մրցակցի ֆուտբոլիստ Հայկ Իշխանյանի ձեռքին, որը գտնվում է ոչ բնական դիրքում։ Մրցավար Զավեն Հովհաննիսյանը չնշանակեց 11 մետրանոց հարվածը, ինչը որոշիչ ազդեցություն ունեցավ հանդիպման վերջնական արդյունքի վրա։
Ցանկանում ենք ընդգծել նաեւ, որ 2020 թ ընթացքում «Լոռի» ՖԱ-ի օգտին 11 մետրանոց առհասարակ չի նշանակվել, թեպետ եղել են բազմաթիվ դրվագներ։ Մասնավորապես՝ ընթացիկ մրցաշրջանի «Լոռի» -« Վան» և «Լոռի» — «Փյունիկ» հանդւպումների ընթացքում։
©2020 Armenian Soccer