Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Ինչպես հայտնում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից, թիմին է միացել 24-ամյա իվուարցի պաշտպան Ալեքսանդր Պրիմաել Յոլեն։ Ֆուտբոլիստը հայ ֆուտբոլասերներին հայտնի է Վանաձորի «Լոռիում» ունեցած ելույթներով։
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանում Յոլեն մասնակցել է 23 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Ալեքսանդր Պրիմաել Յոլեին։
Ալեքսանդր Պրիմաել Յոլեի հարցազրույցը բաց չթողնելու համար հետևեք «Փյունիկի» ինստագրամին։
©2020 Armenian Soccer