Օրերս տեղեկացրել էինք, որ Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանը ամբողջությամբ բավարարել է Լոկոմոտիվ ֆուտբոլային ակումբի հայցը ընդդեմ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի: Ակումբի մամուլի ծառայությունը հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցնե՛ր, ֆուտբոլային համա՛յնք։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանը ամբողջությամբ բավարարել է Լոկոմոտիվ ֆուտբոլային ակումբի հայցը ընդդեմ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի:
Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանի վճիռը հրապարակվելու է օգոստոսի 5-ից հետո։ Այդ իսկ պատճառով մեր մամուլի ասուլիսը կկայանա դատարանի կողմից վճիռը հանրայնացնելուց հետո, որպեսզի կարողանանք հանրությանը ներկայացնել ամբողջ պրոցեսի ողջ մանրամասները։
Ներկա պահին մեր պաշտպանական թիմը՝ համագործակցելով մի շարք տեղական և միջազգային փորձագետների հետ, կատարում են հաշվարկ-գնահատում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից մեր ակումբին և նրա յուրաքանչյուր անդամին հասցված ֆինանսական և բարոյական վնասի իրական չափը պարզելու համար, որպեսզի բոլոր իրավունքները վերականգնելուց զատ ամբողջությամբ վերականգնվեն նաև մեր ակումբին հասցված ֆինանսական և բարոյական վնասները միջազգային դատարանի միջոցով։
Մամուլի ասուլիսի վայրի և ձևաչափի մասին հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»։
©2021 Armenian Soccer