ՀՀ 1-ին խմբի առաջնության վերսկսմանը պատրաստվող Երևանի «Լոկոմոտիվն», որը հավակնում է ՀՀ բարձագույն խմբի առաջնության մասնակցելու ուղեգրին արդեն բավկան լուրջ մրցակից է դարձել բարձրագույն խմբի առաջնության ներկայացուցիչների համար: Այդ են վկայում վերջին շրջանում անցկացրած երկաթուղայինների ընկերական հանդիպումները: Մայիսի 16-ին Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում «Լոկոմոտիվը» մրցեց ՀՀբարձրագույն խումբը ներկայացնող Երևանի «Արարատի» հետ և հաղթեցին 5:3 հաշվով: Ընդ որում 1-ին խաղակեսից հետո հաշիվը հավասար էր՝ 2:2: Բայց ահա 2-րդ կեսում «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստները ավելի հաջողակ գտնվեցին և կարողացան ևս 3 գոլ խփել ու արժանի հաղթանակ կորզել բարձրագույն խմբի ներկայացուցչի նկատմամբ:
Մինչ այս ընկերական խաղում «Լոկոմոտիվը» մայիսի 11-ին 2:1 հաշվով հաղթել էր Երևանի «Ուրարտուին», իսկ մայիսի 14-ին էլ 1:4 հաշվով պարտվել էր ՀՀ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»:
Ինչ վերաբերվում է «Արարատին», ապա վերջինս նախ ոչ-ոքի ՝2:2 էր խաղացել ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից «Մասիսի» հետ, իսկ հետո էլ 2:0 հաշվով պարտության էր մատնել Կապանի «Գանձասար –Կապանին»:
Հավելենք, որ մայիսի 25-ին ժամը 18:30 ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակում կհանդիպենք Երևանի «Ուրարտուի» հետ:
©2020 Armenian Soccer