Armenian Soccer
Armenian Soccer

«Լեռնային Արցախը» հաղթում է «Սևանին» ու մոտենում է առաջատարներին

Այսօր`նոյմբերի 29-ին Էջմիածնի ֆուտբոլ;ի ակադեմիայի խաղդաշտում  կայացավ  11–րդ տուրից հետաձգված «Լեռնային Արցախ» – «Սևան» հանդիպումը:  Սկզբունքային  մրցավեճում հաջողությունն ուղեկցեց  Սլավիկ  Գաբրիելյանի   ղեկավարությամբ  «Լեռային Արցախի» ֆուտբոլիստներին:  Ընդ որում նրանք ընդամենեը 3 օր առաջ `նոյեմբերի 26-ին 14-րդ տուրի շրջանակում ընթացած «Լեռային Արցախ»- «Նորավանք»    Էջմիածնի  վերոհիշյալ մարզադաշտում անցկացված   խաղում 0:2 հաշվով տանուլ էին տվել:Այսօր «Սևանի» հետ  խաղում  հաղթական միակ գոլի հեղինակը խաղւ 39 –րդ րոպեին դարձավ Մարատ Կարապետյանը:Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ    հանդես եկող   «Սևանը» կարող էր խուսափել պարտությունից, սակայն  52 –րդ րոպեին Լեռնայի նԱրցախի դրապասին նշանակված 11 մետորնոցը  Անվրեպ չկարողացավ  իրացնել Մհեր Սահակյանը:Նրա  հարվածը մրցակցի դարպասապահը  կարողացավ որսալ: Այս պարտությունից հետո    անցկացրած 10 խաղում 19 միավոր վաստակած Սևանը մնացած 4-րդ,  իսկ իր ակտիվում 16 միավոր գրաված   «Լեռնային Արցախն» էլ մնացած 5-րդ  տեղում:Սակայն  «ԼեռնայինԱրցախը» Շահգելդյանի    գլխավորած թիմից 3 խաղ պակաս  է  անցկացրել:Ի դեպ,  3-րդ տեղում ընթացող   «Վեստ Արմենիան» էլ 19 միավոր ունի միայն թե 9 խաղից հետո:Սևանը»      հերթական`15 –րդ տուրում  Գյումրիում դեկտեմբերի 2-ին կմրցի  «Շիրակ -2»-ի հետ, որը 10 խաղում 10 միավոր էվաստակել ու  11 թիմերի պայքարում ընթանում է  7 –րդ  տեղում:

©2020 Armenian Soccer