Armenian Soccer
Armenian Soccer

«Լեռնային Արցախը» Երևանում հաղթեց նոր գլխավոր մարզիչ ունեցող «Ուրարտու-2»-ին

Ըստ նախնական օրացույցի «Ուրարտու-2»-ն ու «Լեռնային Արցախը» 5 օրվա ընթացքում պետք է միմյանց հետ 2հանդիպում անցկացնեին։
Մարտի 11-ին Սիսիանի «Քաղաքային» մարզադաշտում 9-րդ տուրից հետաձգված հանդիպումը նորից հետաձգվեց, պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն էին, իսկ արդեն 20-րդ տուրում այս թիմերի միջև նշանակված հանդիպումը կայացավ Երևանի  «Ուրարատու-3» մարզադաշտում:    Մարզչական փոփոխությունից հետո սա «Ուրարտու-2»-ի առաջին հանդիպումն էր։ Տիգրան Առաքելյանը նշանակվել էր «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ, մարզչական շտաբում է նաև Արամ Բարեղամյանը։
Բուն խաղը վտանգավոր պահերով հարուստ չեղավ, սուր գործողությունները միմյանց դարպասների մոտ սակավ էին, բայց 1-ին կեսում հյուրերին հաջողվեց  39-8d 8wpein բացել հանդիպման հաշիվը, հեռու տարածությունից կատարված հարվածով գոլի հեղինակ դարձավ Արսեն Հովհաննիսյանը։
2-րդ կեսում «Ուրարտու-2»-ն ավելի ակտիվ սկսեց գործել, սակայն «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստները պաշտպանությունում գործեցին առանց սխալների։ Հանդիպման վերջնամասում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներն էլ ավելի մեծացրին ճնշում, մրցակցի տուգանային հրապարակում ակտիվությունը մեծացավ, սակայն նոր գոլեր չգրանցվեցին։ Արդյունքում «Ուրարտու-2»-ը պարտություն կրեց։ Այս խաղից հետո թիմն իր ակտիվում ունենալով 24 միավոր շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում։
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» — «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ»՝ 0-1
Գոլը՝0-1 Արսեն Հովհաննիսյան (39’)

©2021 Armenian Soccer