Armenian Soccer
Armenian Soccer

Լեհական «Շլյոնսկը»՝ «Արարատի» հաջորդ մրցակից

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում մեր միակ ներկայացուցչի՝ Երևանի «Արարատի» մրցակիցը: Էստոնական «Պայդեի» ու լեհական «Շլյոնսկի» մրցավեճում Վրոցլավի թիմն ընդհանուր 4:1 հաշվով առավելության հասավ:

Հուլիսի 22-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կկայանա «Արարատի» ու «Շլյոնսկի» միջև առաջին հանդիպումը, իսկ հուլիսի 29-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին, պատասխան հանդիպումը Վրոցլավի մարզադաշտում:

Նշենք, որ Կոնֆորենցիաների լիգայի խմբային մրցաշար տանող ուղին որակավորման 4 փուլերից է կազմված: Հաջորդ փուլում պոտենցիալ մրցակիցների վիճակահանությունը կկայանա հաջորդ երկուշաբթի:

 

©2021 Armenian Soccer