Armenian Soccer
Armenian Soccer

Լեգենդների հրաժեշտի հանդիպում՝ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև

Լեգենդների հանդիպում

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումներից մեկը հաճելի անակնկալ կլինի հայկական ֆուտբոլի երկրպագուների համար՝ հաղորդում է ՀՖՖ-ն։

 

Հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա լեգենդների հրաժեշտի հանդիպում Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև:

 

Հայաստանի հավաքականի կազմում կխաղան Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելին, Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Լևոն Հայրապետյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Սարկիսովը, Արարատ Առաքելյանը, Սամվել Մելքոնյանը, Վահագ Մինասյանը, թիմի խաղացող-մարզիչը կլինի Ռոման Բերեզովսկին։

 

Վրաստանի հավաքականի կազմում ելույթ կունենան Լևան Կոբիաշվիլին, Ալեքսանդր Իաշվիլին, Գոչա Ջամարաուլին, Ջանո Անանիձեն, Գեորգի Դեմետրաձեն, Օտար Մարցվալաձեն և այլք: Թիմի մարզիչն է Դավիթ Մուջիրին, մարզչի օգնականը՝ Միխայիլ Կավելաշվիլին: Հանդիպումից առաջ և ընդմիջմանը նախատեսվում է համերգային ծրագիր։

 

Տոմսերի վաճառքը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի բարեգործության։

 

©2022 Armenian Soccer