Ապրիլի 19-ին VBET ՀՀ Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Ուրարտու» — «Փյունիկ» հանդիպմանը ներկա էր նաև հայկական ֆուտբոլի և «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարկարովը: Այս մասին իրազեկում են «Ուրարտուի» մամուլի ծառայությունից:
Մինչ հանդիպման մեկնարկը Էդուարդ Մարկարովը շրջայց է կատարել «Ուրարտուի» մարզաբազայով, ծանոթացել է «Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհիների հետ, շփվել «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզչական անձնակազմի հետ։
©2021 Armenian Soccer