Armenian Soccer
Armenian Soccer

ԻՍՊԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼ ԵՆ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԸ

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական շտաբը համալրել են իսպանացի ֆիզիոթերապևտներ Էնրիկե Ֆերնանդես Հիլը և Լուսիա Լաֆուենտե Գոնսալեսը։Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծ ռայությունից:
Էնրիկեն աշխատելու է գլխավոր թիմի հետ, իսկ Լուսիան՝ ակումբի երկրորդ և ակադեմիայի թիմերի հետ։
Էնրիկե Ֆերնանդես Հիլը մասնագիտական կրթություն ստացել է Իսպանիայի հավաքականի՝ Լա Կորունյայի մարզաբազայում, աշխատել է իսպանական կլինիկաներում, եղել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի բժիշկը։
Լուսիա Լաֆուենտե Գոնսալեսը մասնագիտական կրթությունը ստացել է Իսպանիայում, աշխատել է իսպանական կլինիկաներում, ինչպես նաև մի շարք մարզիկների հետ։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբ շնորհավորում է Էնրիկեին և Լուսիային նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ և մաղթում բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։

©2020 Armenian Soccer