Իսպանական «Վալյադոլիդ Բ»-ի դարպասապահ Դիեգո Բարիոսը տեղափոխվեց ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար Վանաձորի «Լոռի»: Այս մասին հայտնում են վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից:
Նա նախկինում հանդես է եկել «Լեգանեսում», «Վալյադոլիդ Բ»-ում, «Սանսեում»։
Իսպանացի դարպասապահը 2018 թ ելույթ է ունեցել«Վալյադոլիդ Բ»-ում, որի կազմում ընդամենը 2 հանդիպման է մասնակցել:
Լոռիի հետ 25-ամյա Բարիոսը կնքեց 1 տարվա պայմանագիր: Հավելենք, որ «Լոռիի» նորեկը հանդես է եկել նաև «Լեգանեսում»: 2016 թ նա իսպանական Լա Լիգայի շրջանակներում 1 խաղի է մասնակցել՝ «Էյբարի» հետ կայացած հանդիպման 29-րդ րոպեին դուրս գալով փոխարինման:
Հիշեցնենք, որ ներկայումս «Լոռիի » գլխավոր մարզիչը 45-ամյա իսպանացի մասնագետ Դավիթ Կամպանիան է:
©2020 Armenian Soccer