Armenian Soccer
Armenian Soccer

Իսլանդիա-Հայաստան. միավորների ցավալի կորուստ

National Team

 

ԱԱ20222-ի ընտրական J խմբի 7-րդ տուրի շրջանակներում այսօր երեկոյան Հայաստանի հավաքականի Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտում հյուրընկալվեց Իսլանդիայի թիմին:

Ի ուրախություն հայ երկրպագուների՝ 35-րդ րոպեին մեր հավաքականը Կամո Հովհաննիսյանի ջանքերով բացեց խաղի հաշիվը՝ եզրափակելով Սարգիս Ադամյանի ու  Լուկաս Սելարայանի խաղարկումը:

2-րդ խաղակեսում, սակայն, տանտերերը հավասարեցրին հաշիվը. 77րդ րոպեին աչքի ընկավ Իսակ Յոհանսենը:

Խմբի մյուս խաղերում Գերմանիայի ընտրանին 2:1 հաշշվով հաղթանակ տոնեց Ռումինիայի թիմի նկատմամբ, իսկ հյուսիսմակեդոնացիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Լիխտենշտեյնի թիմի դարպասը:

Այսպիսով, 7 տուրից հետո Հայաստանի հավաքականը, որ մեկնարկային խաղերից հետո առաջատարն էր, 12 միավորով այժմ 3-րդն է: Նույնքան միավոր է 2-րդ տեղում գտնվող Հս, Մակեդոնիայի թիմի ակտիվում, սակայն հյուսիսմակեդոնացիների մոտ ավելի հաջող պատկեր է գնդակների տարբերությունում:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին՝ Ռումինիային հյուրընկալվելիս:

 

©2021 Armenian Soccer