ԱԱ20222-ի ընտրական J խմբի 7-րդ տուրի շրջանակներում այսօր երեկոյան Հայաստանի հավաքականի Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտում հյուրընկալվեց Իսլանդիայի թիմին:
Ի ուրախություն հայ երկրպագուների՝ 35-րդ րոպեին մեր հավաքականը Կամո Հովհաննիսյանի ջանքերով բացեց խաղի հաշիվը՝ եզրափակելով Սարգիս Ադամյանի ու Լուկաս Սելարայանի խաղարկումը:
2-րդ խաղակեսում, սակայն, տանտերերը հավասարեցրին հաշիվը. 77րդ րոպեին աչքի ընկավ Իսակ Յոհանսենը:
Խմբի մյուս խաղերում Գերմանիայի ընտրանին 2:1 հաշշվով հաղթանակ տոնեց Ռումինիայի թիմի նկատմամբ, իսկ հյուսիսմակեդոնացիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Լիխտենշտեյնի թիմի դարպասը:
Այսպիսով, 7 տուրից հետո Հայաստանի հավաքականը, որ մեկնարկային խաղերից հետո առաջատարն էր, 12 միավորով այժմ 3-րդն է: Նույնքան միավոր է 2-րդ տեղում գտնվող Հս, Մակեդոնիայի թիմի ակտիվում, սակայն հյուսիսմակեդոնացիների մոտ ավելի հաջող պատկեր է գնդակների տարբերությունում:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին՝ Ռումինիային հյուրընկալվելիս:
©2021 Armenian Soccer